Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերջին 20 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Рёнхап գործակալությանը, որն էլ, իր հերթին, մեջբերում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության հայտարարությունը:
Նշվում է, որ ապրիլի 30-ին Սունչհոն քաղաքում Կիմ Չեն Ընը մասնակցել է պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող գործարանի բացման արարողությանը:
«Ողջույնի երթի ընթացքում Կիմ Չեն Ընը հայտնվել է հանրության առաջ և անձամբ կտրել կարմիր ժապավենը: Հետո նա ջերմորեն ողջունել է հավաքված մարդկանց և շինարարներին, որոնք խանդավառությամբ են ընդունել Հյուսիսային Կորեայի առաջնորդին»,- գրված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընը հանրությանը չէր երևացել ապրիլի 11-ից, իսկ ապրիլի 15-ին բաց էր թողել Կիմ Իր Սենի ծննդյան տոնակատարությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել պետության ղեկավարի հնարավոր հիվանդության մասին լուրերի տարածմանը: