Կառավարությունը 800 մլն դրամ կուղղի վարձավճարների և 150 մլն դրամ էլ՝ ուսանողական վարկերի տոկոսագումարների փոխհատուցմանը՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողներին աջակցելու նպատակով՝ հայտնում են Կառավարությունից:
«Սա շատ լավ հնարավորություն է այն ուսանողների համար, որոնք ամբողջ տարի լավ են սովորել և հիմա ինչ֊որ չափով թեթևացնում են իրենց ծնողների հոգսը»,- ասում է ուսանողուհի Մարիամ Գասպարյանը։