Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ի վերջո կատարել է երկար սպասված խոստումը: Երկրի կառավարության ղեկավարը հայտնել է Կանադայում ավելի քան 1500 տեսակի մահացու զենքերի արգելքի մասին: Թեմային է անդրադարձել BBC-ն: Թրյուդոյի նման որոշումը պայմանավորված էր ապրիլին հրազենի կիրառմամբ բազմաթիվ հարձակումների ու սպանությունների աճով:
Կանադայում սահմանված նոր օրենքի համաձայն՝ կարգելվեն հարյուրավոր մարտական զինատեսակների վաճառքը, տեղափոխումը, ներկրումը և օգտագործումը:
Զենքի արգելքը պետք է գործի անմիջապես, սակայն երկրում կկիրառվի նաև ներման երկամյա ժամանակաշրջանը, որի ընթացքում մարտական զինատեսակներ ունեցողներին հնարավորություն կտրվի կարգավորել խնդիրը: