ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիսի միջազգային վարկանիշները: Լևոն Արոնյանը պահպանել է տեղը 7-րդ հորիզոնականում:
Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը: Տասնյակում են Դին Լիրենը, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովն ու Անիշ Գիրին:
Հայ շախմատիստ Կարեն Գրիգորյանը 3 կետով բարելավել է իր վարկանիշը և զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը: 53-րդ հորիզոնականում Գաբրիել Սարգսյանն է, Հրանտ Մելքումյանը 77-րդն է:
Կանանց դասակարգման աղյուսակում 56-րդ տեղում Էլինա Դանիելյանն է: Աննա Սարգսյանը 58-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 71-րդը: