Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել է, որ միջուկային գործարքի մասնակիցները դեմ հանդես կգան զենքի էմբարգոյին՝ գրում է ТАСС-ը:
«Մենք համոզված ենք, որ միջուկային գործարքի մասնակիցները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները դեմ հանդես կգան Միացյալ Նահանգների մտադրություններին»:
Իրանի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ «Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի ժամկետի երկարաձգման Վաշինգտոնի ձգտումները Միացյալ Նահանգների՝ միջազգային օրենքներն ու պայմանավորվածությունները ցուցադրաբար անտեսելու հերթական հաստատումն են»:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած քայլ ձեռնարկել, որպեսզի Իրանին թույլ չտա էմբարգոյի ժամկետի ավարտից հետո ձեռք բերել ռուսական կամ չինական արտադրության զենք: