Իսպանիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խստացված սահմանափակումների թուլացումն արդեն նկատելի է երկրում: 7 շաբաթ տևած կարանտինային ռեժիմից հետո փողոցներում առաջին անգամ հայտնվել են մարզվող քաղաքացիներ՝ գրում է BBC-ն:
Սահմանափակումների մեղմացումից հետո իսպանացիներին որոշ ժամերի թույլատրված է զբոսնել, վազել ու զբաղվել սպորտով:
Բարսելոնայի ծովափերն արդեն ողողված են վազորդներով ու հեծանվորդներով:
Մարտի 14-ից ի վեր Իսպանիայում թույլատրված էր տնից դուրս գալ միայն սնունդ և դեղորայք գնելու կամ աշխատանքի գնալու, եթե տնից աշխատելն անհնար է: