Մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ի, դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ը` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 23142 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած։
Նշենք, որ, ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որոնցից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Հիշեցնենք, որ նախորդ 2 մահվան դեպքի մասին հայտնել էին ապրիլի 29-ին: