Առաջիկա շաբաթների ընթացքում ավելի ու ավելի շատ եվրոպական երկրներ պատրաստվում են վերաբացել դպրոցներն ու մանկապարտեզները՝ գրում The Guardian-ը: Շատ գիտնականներ ու փորձագետներ, սակայն, զգուշացնում են, որ չպետք է շտապել ու թերագնահատել երեխաների կողմից կորոնավիրուսային վարակի տարածման ներուժը:
Նորվեգիայում և Դանիայում արդեն վերաբացվել են դպրոցներն ու մանկապարտեզները, իսկ Շվեյցարիայում տատիկ-պապիկներին թույլատրվել է գրկախառնվել մինչև 10 տարեկան թոռնիկների հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է կրթօջախները մայիսի 11-ից վերաբացելու մասին:
Գերմանիայում էլ վերաբացվել են խաղահրապարակները, իսկ հաջորդ շաբաթվանից 11 և 12 տարեկան երեխաները կարող են վերադառնալ դպրոց: