Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ Արարատի մարզի Ազատի ջրամբարում (Զովաշեն) անցկացրած ստուգայցի ընթացքում աշխատակիցներն առգրավել են ձկնորսական դնովի 2 ցանց՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ։
Հարուցվել են վարչական վարույթներ, իրավախախտները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։