NASA-ի ստացած նոր տվյալների համաձայն՝ վերջին 16 տարում Անտարկտիկան ու Գրենլանդիան միասին կորցրել են հազարավոր գիգատոննա սառույց՝ գրում է cbsnews.com կայքը: Սա նշանակում է, որ այս քանակի ջուրը կարող էր լցնել Միչիգան լիճը:
Մեկ գիգատոննան հավասար է մեկ միլիարդ տոննայի, որը կարող է լցնել Օլիմպիական չափերի 400 հազար լողավազան:
Տվյալների համաձայն՝ Գրենլանդիան տարեկան կորցնում է միջինը 200 գիգատոննա սառույց, Անտարկտիկան՝ 118: