Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3,462,897-ի: Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները:
Համավարակի հետևանքով ամբողջ աշխարհում մահացել է 243 569 մարդ: Ակտիվ վարակակիր է 2,114,605 մարդ, ապաքինվել է 1,104,723-ը:
Covid-19 կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրներն են ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն (66 819), Իտալիան (28 710), Մեծ Բրիտանիան (28 131), Իսպանիան (25 100) և Ֆրանսիան (24 760):
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: