Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակի տարածումը հավանաբար դանդաղել է այն պատճառով, որ երկրի որոշ շրջաններում պահպանվում է սոցիալական հեռավորությունը: Սակայն փորձագետները խորհուրդ են տալիս չշտապել արձակուրդի գնալու և երեկույթներ կազմակերպելու ծրագրեր կազմելիս, քանի որ համավարակն այսքան շուտ չի վերջանա՝ գրում է CNN-ը:
Ամենայն հավանականությամբ, COVID-19-ի երկրորդ ալիքը կլինի աշնանը: Այս մասին զգուշացնում է ԱՄՆ վարակիչ հիվանդությունների մասնագետը՝ նշելով, որ մարդիկ ցանկանում են արագ վերականգնել իրենց բնականոն կյանքը, իսկ նահանգային իշխանությունները փորձում են թուլացնել սահմանափակումները: