58 տարվա ամուսնական զույգը մահացել է 4 օր տարբերությամբ՝ կորոնավիրուսի բարդացման հետևանքով։ abcnews.go.com-ը տեղեկացնում է, որ 80-ամյա Մարգարետ Սանդերս Փոուն մահացել է ապրիլի 14-ին՝ Թեննեսի նահանգի հիվանդանոցներից մեկում, իսկ ամուսինը՝ 88-ամյա Էդվինը, ապրիլի 18-ին:
«Նրանք վայելում էին կյանքը միասին»,- ասել է նրանց դուստրը՝ հավելելով, որ իսկապես միասին էին փորձում հաղթահարել այս դժվարին ժամանակները։ Նման պայմաններում նրանք հանգստություն ու սփոփանք էին գտնում իրենց հավատքով։
«Նրանք գեղեցիկ կյանք են ապրել,- ասել է դուստրը,- համակրելի զույգ էին. մեր սրտերը կոտրված են, որ նրանք մեզ հետ չեն, բայց մխիթարվում ենք նրանով, որ գիտենք՝ նրանք միասին են»։ Երկուսն էլ հոսպիտալացվել են տարեսկզբին թոքաբորբի պատճառով, և դրա համար էլ Փոուն կասկածում է, որ ծնողներն արդյունքում վարակվեցին, և COVID-19-ի թեստը դրական եղավ։ Նշվում է, երբ Մարգարետը հիվանդացել է, և սկսել են ախտանշաններն ի հայտ գալ, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Դրանից հետո՝ ամուսնուն։ Հիվանդանոցում էլ այնպես են կազմակերպել, որ զույգերի հիվանդասենյակներն իրար կողքի լինեն։