Վրաստանում կորոնավիրուսից ամենաշատը տուժել է զբոսաշրջության ոլորտը: Երկրի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան ասել է, որ Վրաստանն ակտիվորեն աշխատում է տուրիզմի համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի սահմանափակումների պայմաններում զբոսաշրջային շուկան մնա անվտանգ ու առաջիններից լինի, որ կբացի դռները:
Վրաստանի կառավարությունը հյուրանոցային ու ռեստորանային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային ընկերություններին, էքսկուրսիոն կազմակերպություններին մինչև նոյեմբերի մեկն ազատել է եկամտահարկից, իսկ 4 ամիս՝ գույքահարկից:
Ըստ վերջին տեղեկությունների՝ Վրաստանում կորոնավիրուսից վարակվածների թիվը ավելացել է 27-ով ու հասել 566-ի: Ապաքինվածների թիվը երեկվա դրությամբ անփոփոխ է՝ 184 մարդ: Մահացել է 6-ը: