Ամեն տարի մայիսի 1-ին ամբողջ աշխարհում անցկացվում են ցույցեր, նաև՝ տոնական միջոցառումներ: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, սակայն, հայտարարված կարանտինը չեղարկեց տարբեր տեսակի միջոցառումները գրեթե ամենուր:
Շատ երկրներում արհմիությունները մարդկանց կոչ են արել պաստառներն ու դրոշները կախել պատուհաններից կամ պատշգամբներից, բայց տներից դուրս չգալ:
Չինաստանում, որտեղ Մայիսի 1-ը հիմնական տոներից է, կարանտինային ռեժիմը աստիճանաբար թուլանում է, և տրանսպորտի նախարարությունը սպասում է, որ այսօր 117 միլիոն մարդ կօգտվի երկաթուղային հաղորդակցությունից: Հոնկոնգն էլ ակնկալում է վերսկսել հակակառավարական ցույցերը: