Չինաստանի իշխանությունները մերժել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայցը՝ մասնակցելու նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման հետ կապված հետաքննությանը, ասել է Չինաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Գոդեն Գալեան:
Նա նշել է, որ նոր համաճարակները կանխելու նպատակով ԱՀԿ-ի համար շատ կարևոր է իմանալ կորոնավիրուսի առաջացման հանգամանքները:
Գալեան նաև նշել է, որ Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին չեն տրամադրել Ուհանի վիրուսաբանության երկու լաբորատորիաների փաստաթղթերը: Ըստ նրա՝ ԱՀԿ-ն չի կասկածում վիրուսի բնական, ոչ արհեստական ծագմանը: «Այնուամենայնիվ, լաբորատոր գրառումները պետք են որպես վիրուսի ամբողջական ուսումնասիրության մաս»,- ավելացրել է Գալեան:
Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ ի սկզբանե Չինաստանը պահպանել է բաց և պատասխանատու դիրքորոշում՝ կորոնավիրուսային վարակի համաճարակի վերաբերյալ տվյալներ հրապարակելու հարցում: