Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և Աշխատավորների օրվա առթիվ ուղերձներ են հղել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Կառավարության անդամներ։
Վարչապետը վստահեցրել է, որ աշխատանքը մեր խնդիրների լուծման միակ գործիքն է։ Նախագահը հատկապես բարեմաղթանքներ է հղել բուժաշխատողներին, որոնց համար հիվանդանոցն այս օրերին թե՛ տուն է, թե՛ ընտանիք։