Մարտի 12-ից Ուկրաինայի կառավարությունը COVID-19-ի բռնկման պատճառով մեկ ամիս համաժողովրդական կարանտին հայտարարեց, սակայն հետագայում ժամկետը երկարաձգվեց մինչև մայիսի 11-ը:
Ապրիլի 24-ին Ուկրաինայի Վարչապետ Դենիս Շմիգալը ներկայացրեց կարանտինից դուրս գալու կառավարության ծրագիրը, որը նախատեսում է հինգ փուլ: Այսօրվանից կարանտինի մեղմացումը սկսվել է, ամբողջ երկրում բացվել են մթերային շուկաները:
Սակայն ծովափնյա տարածքներն առայժմ փակ կլինեն: Կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար Ուկրաինայի իշխանությունները մայիսյան տոներին արգելափակել են քաղաքացիների մուտքը Սև և Ազովի ծովերի ափեր: Այնտեղ պարեկելու են իրավապահները, իսկ կարանտինի կանոնները խախտողները կտուգանվեն:
Ուկրաինայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն ՝ երկրում գրանցվել է հիվանդության 10.861 դեպք, կա 272 զոհ, վերականգնվել է 1413 մարդ: