Մայիսի 1-ից ՕՊԵԿ+-ի երկրները կրճատում են նավթի արդյունահանումը օրական 9,7 միլիոն բարելով: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու շաբաթ առաջ: Ըստ արդյունահանումը կրճատելու մասին համաձայնագրի՝ սկզբում գործընթացն ուժի մեջ կլինի երկու ամիս, մինչև հունիսի 30-ը: Մայիսին Ռուսաստանը ստիպված կլինի արտադրել 8,5 միլիոն բարել: Ռուսաստանյան բոլոր ընկերությունները կմասնակցեն կրճատումներին, ներառյալ փոքր ընկերությունները, քվոտաները բաշխված են համամասնորեն:
ՕՊԵԿ+-ի երկրները կրճատել են արդյունահանումը Միացյալ Նահանգների կոչով: Կառույցի անդամ երկրների տեսակապով հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին, որի ժամանակ կորոշվեն հաջորդ քայլերը: Վերջին ամիսներին աշխարհում նավթի գինը նվազել է, քանի որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով նվազել է պահանջարկը: