Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են, հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ։
Հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 339 քաղաքացի։