Մայիսի 1-ն Աշխատանքի օրն է: Աշխատանքի, աշխատավորի տոնը նշում են ավելի քան 140 երկրում: 1886 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյում, բանվորական շարժում սկսվեց, որն ուղեկցվեց բախումներով: 1889 թվականին Փարիզի կոնգրեսը որոշեց, որ պետք է պայքարի իրավունքների՝ հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար:
Որոշվեց մեկ միասնական օր ընտրել, երբ աշխարհի բանվոր դասակարգը իշխանություններին կներկայացնի իր պահանջները: Տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ընթացքում մեծարվում և գնահատանքի են արժանանում աշխատանքի վետերանները, աշխատավոր դասակարգի ներկայացուցիչները: Մի քանի տասնյակ երկրում, նաև՝ Հայաստանում, օրը ոչ աշխատանքային է: