27-ամյա պացիենտ մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը, և նրա կյանքը չի հաջողվել փրկել»,- գրել է Ա․Նիկողոսյանը։