Ղազախստանում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ Ղազախստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Ղազախստանի Հանրապետության նախագահը ապրիլի 29-ին ստորագրել է հրամանագիր։ ՂՀ տարածքում հայտարարված արտակարգ դրությունը գործելու է մինչև մայիսի 11-ը՝ ժամը 00։00-ն, ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։
Ղազախստան մուտք գործելու վերաբերյալ ներկայիս սահմանափակումները օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար շարունակելու են գործել մինչև արտակարգ դրության ավարտը։ Նուր-Սուլթան քաղաքում գործող կարանտինը շարունակվելու է մինչև արտակարգ դրության ավարտը։
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ մինչև մայիսի 11-ը ՂՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես շարունակելու են իրականացվել միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով: