Կրեմլը պաշտոնական որևէ տեղեկատվություն չունի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Փոխանցում է РИА Новости-ն:
Հարցին, թե Կրեմլն ունի՞ արդյոք պաշտոնական տեղեկատվություն Կիմ Չեն Ընի մասին, Պեսկովը պատասխանել է՝ «Ոչ»:
Ուրբաթ օրը ԶԼՄ-ները կրկին գրում են այն մասին, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը մահացել է: Պաշտոնական որևէ հաստատում տեղեկատվությանը չկա:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընը հանրությանը չի երևացել ապրիլի 11-ից, իսկ ապրիլի 15-ին բաց է թողել Կիմ Իր Սենի ծննդյան տոնակատարությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել պետության ղեկավարի հնարավոր հիվանդության մասին լուրերի տարածմանը: