Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել և մոտ մեկ ժամ զրուցել է այն քաղաքացիների հետ, որոնց էլեկտրաէներգիան անջատվել է վճարումներ չկատարելու պատճառով: Այնուհետև կառավարությունում տեղի ունեցած քննարկմանը վարչապետը հանձնարարել է ընդլայնել էլեկտրաէներգիայի, գազի և ջրի վարձերի հետ կապված օժանադակության միջոցառումները և ներկայացնել որոշման նախագիծ: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ միացմամբ հայտնել է, որ կառավարությունը որոշել է իրականացնել ևս մեկ միջոցառում: