Կադրերի նշանակման առումով դեռևս որևէ որոշում չեմ կայացրել։ Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշեց, որ որոշումները կկայացնի մայիսի 21-ից հետո, երբ կստանձնի Արցախի նախագահի պաշտոնը։
Ա․Հարությունյանը նշեց, որ մամուլում շրջանառվող լուրերն այս կամ այն պաշտոնյայի նշանակման կամ վերանշանակման վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը, իր հանդիպումները քաղաքական ուժերի և գործիչների հետ խորհրդակցական բնույթ են կրում։
Նա խոստացավ, որ ցանկացած պաշտոնյայի նշանակում անպայման կհիմնավորի։
Ա․Հարությունյանի խոսքով՝ բոլոր նշանակված պաշտոնյաները պետք է լինեն արհեստավարժ, շփվող և աշխատեն թափանցիկ։