Եվրամիությունում ապաստան ստանալու դիմումների քանակը գրեթե կրկնակի կրճատվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այդ մասին են վկայում ապաստանի աջակցության եվրոպական գրասենյակի (EASO) կայքում տեղադրված տվյալները:
Մարտին նախորդ ամսվա համեմատ 43 տոկոսով քիչ դիմում է եղել: Խոսքը 34,7 հազար հայտարարության մասին է:
Փորձագետների կարծիքով՝ կրճատման պատճառը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված միջոցներն են: Մարտի 20-ին ԵՄ բոլոր երկրները որոշեցին կասեցնել միգրանտների տեղաբաշխման ծրագրերը COVID-19 համաճարակի պատճառով: Իսկ մարտի 18-ին, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման պատճառով, Գերմանիայի Միգրացիայի և փախստականների դաշնային գրասենյակը դադարեցրեց նաև փախստականների ընդունելությունը: