ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը պարետատանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց, որ այս շրջանում, երբ հանվում ու մեղմացվում եմ մի շարք սահմանափակումներ, չի հանվում, սակայն, հանրային տրանսպորտի աշխատանքին վերաբերող սահմանափակումը։
«Հանրային տրանսպորտը չի գործելու։ Կախված այս մի քանի օրերի կամ մեկ շաբաթվա տվյալներից ու իրավիճակից՝ ամեն պահի հնարավոր է, որ նոր որոշում կայացվի»,- նշեց Սիմոնյանը։