Դեռևս մի քանի ամիս առաջ Բրյուսելում Եվրոպայի ամենաաշխույժ ավտոմոբիլային երթևեկությունն էր՝ գազի աղտոտվածության բարձր մակարդակով: Այժմ քաղաքի փողոցներում մեքենաները քիչ են, օդը՝ մաքուր:
Բելգիան էլ է փորձում աստիճանաբար դուրս գալ կորոնովիրուսի ճգնաժամից: Մայրաքաղաքի ամբողջ պատմական կենտրոնում չի թույլատրվում մեքենաները վարել ավելի քան 20 կմ/ժամ արագությամբ: Մայիսի կեսերից սկսած հետիոտներին ու հեծանվորդներին ավելի ընդարձակ տարածք կտրամադրվի, վարորդները ստիպված կլինեն նրանց ճանապարհ տալ:
«Գաղափարը ոչ միայն մեքենաների արագությունը սահմանափակելն է, այլև մարդկանց առաջնահերթություն տալը,- ասել է քաղաքապետ Ֆիլիպ Կլոզեն:- Բրյուսելում մայթերը շատ նեղ են, դժվար է պահպանել սոցիալական տարածությունը: Մենք ուզում ենք ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան ազատ հասնել իրենց ուզած տեղը առանց վախենալու, որ կվարակվեն քաղաքի կենտրոնում»:
Նախատեսված է կառուցել լրացուցիչ 40 կմ հեծանվային ճանապարհ, ինչը կթեթևացնի Բրյուսելի հասարակական տրանսպորտը: Շատ վարորդներ այդ ծրագիրը կոչել են «հեծանվային բռնապետություն», իսկ քաղաքապետը դա համարում է Բրյուսելը դեպի լավը փոխելու հնարավորություն:
Նմանատիպ ծրագրեր ունեն նաև Եվրոպայի այլ քաղաքներ, այդ թվում՝ Միլանը: