Ատամնաբուժական ծառայություններն առողջապահության նախարարի հրամանով մի քանի օր է՝ վերսկսել են աշխատանքը: Կորոնավիրուսային իրավիճակը փոխել է աշխատանքային պայմանները: Համավարակի տարածումը կանխարգելելու համար մասնագետներն այցելուներին կսպասարկեն զինված՝ կորոնավիրուսից պաշտպանող բոլոր միջոցներով:
Յուրաքանչյուր պացինետին ընդունելուց հետո կախտահանեն, կօդափոխեն կլինիկան: Բժշկի մոտ գրանցվելուց, կլինիկա գալուց առաջ այցելուներն անպայման կլրացնեն էլեկտրոնային հարցաթերթիկ՝ նշելով իրենց մասին որոշ տվյալներ: