«Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակում ախտահանման հերթական միջոցառումներն են իրականացվել Ստեփանակերտում տեղակայված հանրապետական նշանակության բուժհաստատությունների տարածքներում։
Ինչպես տեղեկացրել են նախաձեռնության պատասխանատուները, ախտահանիչ միջոցառումները շարունակական կլինեն։