Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչի կարծիքով՝ նկատվում է կորոնավիրուսի համաճարակի անկում: Դա է վկայում ցուցանիշը, ըստ որի՝ մեկ հիվանդից մեկ մարդ է վարակվում:
«Երբ հիվանդը վարակում է միջին հաշվով մեկ մարդու, նշանակում է, որ համաճարակն անկում է ապրում»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսային վարակի բռնկման մասին հայտարարեց մարտի 11-ին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 3 միլիոն դեպք, մահացել է 228.2 հազարից ավելի մարդ, ավելի քան 986 հազարը բուժվել է: