ԱՄՆ-ում այսօր՝ երեկոյան ժամը 8-ին, կսկսվի շուրջօրյա առցանց շոու՝ ի հիշատակ կորոնավիրուսային համաճարակի բոլոր զոհերի: «Միասնության կոչ» շոուն կհեռարձակվի Facebook-ում, Twitter-ում, YouTube-ում և սոցիալական այլ ցանցերում:
Առցանց մարաթոնին կմասնակցի արվեստի, կինոյի շուրջ 200 աստղ, այդ թվում՝ թավջութակահար Յո Յո Ման, ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը, Նաոմի Քեմբելը, Ջորջ Բուշ կրտսերը և շատ ուրիշներ: