Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակը, վերջին տվյալների համաձայն, տարածվել է 212 երկրում: COVID-19-ով հիվանդների թիվը 3,318,739 է: Ապաքինվածները կազմում են վարակվածների 1/3-ը։ Ապաքինվել է 1,048,508 մարդ, մահացածների թիվը 234,264 է։
Վարակի ակտիվ դեպքերը 1,985,033 են, որից 50,934-ը կամ 3%-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 1,095,304 հաստատված դեպքով: Մեկ օրվա ընթացքում երեկ ամենաշատ դեպքերը գրանցվել է այսեղ՝ 30,829։ Մահացածների թիվը 63,871 է: Ապաքինվել է 155,737 մարդ։ ԱՄՆ-ում վարակի թեժ կետը Նյու Յորքն է։ Այստեղ 310,839 դեպք է արձանագրվել։
Վարակվածների թվով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում վարակված է ավելի քիչ մարդ, քան Նյու Յորքում։ Այստեղ հաստատված դեպքերի թիվը 239,639 է։ Ապաքինվել է 137,984 մարդ, մահացել 24,543-ը։
Վարակվածության ցուցանիշով երրորդ տեղում Իտալիան է, այստեղ կա հաստատված 205,463 դեպք: Իտալիան աշխարհում երկրորդն է մահացածների թվով, զիջում է միայն ԱՄՆ-ին: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 27,967 մարդ: Ապաքինվածները 75,945 են։
Մեծ Բրիտանիան առաջ է անցել Ֆրանսիայից։ 171,253 հաստատված դեպք կա այստեղ։ 26,771 մարդ վարակից արդեն մահացել է։
167,178 մարդ էլ վարակվել է Ֆրանսիայում։ 24,376 մարդ մահացել է, իսկ 49,476 մարդ՝ ապաքինվել։
163,009 դեպք էլ արձանագրվել է Գերմանիայում, բայց, ի տարբերություն մյուս եվրոպական երկրների, Գերմանիայում մահացության ցուցանիշն անհամեմատ ցածր է։ Այստեղ համավարակին զոհ է գնացել 6,623 մարդ, իսկ ապաքինվել է 126,900 մարդ։
Թուրքիան աշխարհում 7-րդն է վարակվածների ցուցանիշով։ Այստեղ արձանագրվել է 120,204 դեպք։ Մահացել է 3,174, ապաքինվել՝ 48,886 մարդ։
Թուրքիային հաջորդում է Ռուսաստանը, որտեղ 114,431 դեպք է գրանցվել։ 13,220 մարդ ապաքինվել է, 1,169 մարդ մահացել է։
Վարակվածների ցուցանիշով հաջորդը աշխարհում Իրանն է։ Այստեղ գրանցվել է 94,640 դեպք, 6,028 մարդ մահացել է, 75,103-ը՝ ապաքինվել։
Տասնյակում է հայտնվել Բրազիլիան՝ վարակի 87,187 դեպքով։ 6,006 մարդ մահացել է։ 35,935-ը՝ ապաքինվել։
Չինաստանում 12 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ այստեղ 82,874 գրանցված դեպքերից 4,633-ը ավարտվել են մահվան ելքով, իսկ 77,642-ը՝ ապաքինման։ Համավարակի հայրենիքում ակտիվ է 599 դեպք։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության 27 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ հաստատված 566 դեպք կա, 184 մարդ ապաքինվել է, 6-ը՝ մահացել։ 1,804 դեպք գրանցվել է Ադրբեջանում։ 1,325-ն արդեն ապաքինվել են, իսկ 24-ը մահացել։