Կառավարության ընդունած հակաճգնաժամային 1-13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գումարը բաշխվել է շուրջ 23 հազար իրավաբանական և 825 հազար ֆիզիկական անձանց միջև:
Ուշադրություն. այս թվերը չեն ներառում հակաճգնաժամային 14-րդ, 15-րդ, 16-րդ միջոցառումները, որոնց իրագործումը ընթացքի մեջ է: Այս ծրագրերի իրագործման արդյունքում շահառու ֆիզիկական անձանց թիվը կգերազանցի 1 միլիոն 200 հազարը»,- գրել է վարչապետը: