«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն իր թվիթերյան էջում հայտնել է, որ 95-ամյա տատը բուժվել է կորոնավիրուսից։
«95 տարեկան ու նա հաղթահարել է կորոնավիրուսը։ Երեկ թեստը բացասական է եղել։ Իմ մեծ տատը սուպերհերոսուհի է։ Բայց այս ամենն անհնար կլիներ առանց բուժքույրերի ու բժիշկների օգնության, որոնք, թողնելով իրենց կյանքը, անում են այնպես, որ մեզ համար ավելի լավ լինի»,- գրել է Ֆաբրեգասը Twitter-ում: