Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգել է քաղաքացիներին, որոնց էլեկտրական էներգիայի մատակարարումը գումարը չվճարելու արդյունքում անջատվել է:
Վարչապետը հարցերի օգնությամբ փորձում է հասկանալ, թե քաղաքացիներն ինչի արդյունքում են հայտնվել այդ իրավիճակում:
Մի քանի հեռախոսազրույցների արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացիներից ոմանց էլեկտրաէներգիայի մատակարումը վերականգնվել է, քանի որ կարողացել են վճարում իրականացնել: Ոմանք էլ արդեն ստացել են Կառավարության ընդունած կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրենց մասով աջակցությունը: