Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջով հայտնել է, որ մարզի Մարտունի քաղաքով անցնող Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին:
«Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքով անցնող Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին:
Ճանապարհի հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 652 միլիոն 202 հազար դրամ: Կասֆալտապատվի շուրջ 25.500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ, որից 12.300 քառակուսի մետրը կկազմի ճանապարհի երթևեկելի մասը, 4200 քառակուսի մետր ասֆալտապատում էլ կկատարվի մուտքերում և ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից և ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Շինարարական մրցույթը գտնվում է ավարտական փուլում, իսկ աշխատանքները կմեկնարկեն մայիսի երկրորդ կեսից»,- նշված է մարզպետի գրառման մեջ: