25 տարվա անազատությունից նոր՝ ազատ կյանք: Երկու հոգու սպանությանը մասնակից լինելու մեղադրանքով ցմահ դատապարտվածն այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Նա անկախ Հայաստանի 3-րդ ցմահ դատապարտյալն է, որ ազատ է արձակվել ոչ թե հիվանդության, այլ լավ վարքի համար: Անազատության մեջ պրոֆեսոր մականունը ստացած Ստեփան Գրիգորյանը այսօրվանից ազատ կյանքի առաջին քայլերն է անում, արդեն աշխատանքի առաջարկ էլ ունի: