Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում կրկին անդրադարձավ կոմունալ վճարումների խնդրին ու հայտնեց, որ որոշվել է ևս մեկ միջոցառում իրականացնել՝ 16-րդը:
«Մենք մինչև հիմա աջակցել ենք մինչև 10 հազար դրամի էլեկտրաէներգիա սպառող բաժանորդներին, հիմա մենք որոշել ենք աջակցել այն սպառողներին, որոնք ունեցել են մինչև 10.001 դրամից մինչև 25.000 դրամ էլէկտրաէներգիայի սպառում փետրվար ամսվա համար և 30.001 դրամից մինչև 40.000 դրամ գազի սպառում: Մենք կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30 տոկոսը: Մենք կունենանք 207.837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81.697 գազի բաժանորդ»,- նշեց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ հանրապետությունում 310 ընդհանրապես չգազիֆիկացված գյուղ կա, և այդ գյուղի բնակիչների համար էլեկտրաէներգայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով:
16-րդ միջոցառման երրորդ կետով՝ այն բաժանորդները, որոնք մարտին մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, նրանց ջրի վարձի մինչև 50 տոկոսը կվճարի պետությունը:
«Այս ծրագրի շահառուների թիվը 424.972 է»,- նշեց վարչապետը: