Ապրիլի 29-30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 39 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, խուլիգանության, թմրամիջոցի մաքսանենգության, պատմության և մշակութային հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, ծեծի և ընտանեկան բռնության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 7 ճանապարհատրանսպորտային պատահարներ, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: