Մեծ Բրիտանիան Եվրոպայում երկրորդ երկիրն է կորոնավիրուսից մահացության ցուցանիշով: Միացյալ Թագավորության ամբողջ տարածքում մահացածների թիվը գերազանցում է 26 հազարը՝ գրում է Euronews-ը:
Մեծ Բրիտանիայում մահացության ցուցանիշը բարձրացել է այն պատճառով, որ երկրում խնամքի կենտրոններում մահացության դեպքերը գումարվել են պաշտոնական թվերին:
Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 165.221 դեպք: