Մեծ Բրիտանիայում սկսվել է COVID-19 վարակի դեմ պատվաստանյութի փորձարկումը: Ջեններ ինստիտուտի գիտնականները անցյալ շաբաթվանից սկսել են 1100 մարդու վրա դեղամիջոցի փորձարկումը: Փորձարկվողների թիվը մայիսին կհասնի 6 հազարի՝ գրում է Al Jazeera-ն:
Հեռուստաընկերության կայքի տեղեկացմամբ՝ Մեծ Բրիտանիայում մշակվող պատվաստանյութը հավանաբար հասանելի կլինի սեպտեմբերին:
Գործընթացը հաջողելու և հաստատվելու դեպքում պատվաստանյութի առաջին մի քանի միլիոն դեղաքանակը հասանելի կլինի սեպտեմբերին: