Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ վերջին 72 օրվա ընթացքում առաջին անգամ երկրի ներսում կորոնավիրուսով տեղական վարակի նոր դեպք չի արձանագրվել՝ գրում է CNN-ը:
Վարակի նոր չորս դեպքերն արտասահմանյան երկրներից ներմուծված են: Այս մասին տեղեկացնում են Հարավային Կորեայի հիվանդության վերահսկման ու կանխարգելման կենտրոնից:
Այսպիսով՝ Հարավային Կորեայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10.765 դեպք, մահացել է 247 մարդ: Ապաքինվածների թիվը գերազանցում է 9 հազարը: