ԵՄ հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մինչև մայիսի 15-ը կարող են դիմել ԵՄ-ի հայտամրցույթին, որն ուղղված է օգնելու համայնքներին COVID-19-ի բռնկման դեմ պայքարում:
3 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով հայտամրցույթի մասին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարել է մարտ ամսին:
Հայտամրցույթի նպատակն է աջակցել ոչ կառավարական դերակատարներին և նպաստել Հայաստանում սոցիալական փոփոխությունների իրականացմանն ու ներառական, կայուն զարգացմանը:
Մանրամասները՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքում: