ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս է գրվել մինչ օրս հաստատված ամենատարեց պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը, որը հիվանդ էր կորոնավիրուսով:
«Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս գրվեց մինչ օրս հաստատված ամենատարեց Covid 19 դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»,-նշված է Նիկողոսյանի գրառման մեջ: