Հատուկ քննչական ծառայությունը ստացել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի նյութերը։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Նշենք, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ հանձնարարել է միջադեպի նյութերը փոխանցել Հատուկ քննչական ծառայություն՝ դատավարական հետագա ընթացքն ապահովելու համար: