Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 3 միլիոն 220 հազար մարդ, մահերի թիվը գերազանցում է 228 հազարը, ապաքինվել է ավելի քան 1 միլիոն մարդ:
Վարակվածների ու մահվան թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է: Մեծ Բրիտանիան վիրուսի հետևանքով մահացության բարձր ցուցանիշով աշխարհում հայտնվել է 3-րդ տեղում՝ Միացյալ Նահանգներից և Իտալիայից հետո: Մեծ Բրիտանիայում մինչև օրս վիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 26 հազար մարդ: