Միացյալ Նահանգների իշխանությունները Սաուդյան Արաբիայի վրա ճնշում են գործադրում՝ վերջ դնելու Ռուսաստանի հետ նավթի գնի վերաբերյալ պատերազմներին, վերջնագիր ներկայացնելով սաուդցիներին՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ եթե OPEC-ը չդադարեցնի նավթի արդյունահանումը, ապա ինքն անզոր կլինի ամերիկացի օրենսդիրներին կանգնեցնել թագավորությունից ԱՄՆ զորախմբերի դուրսբերման վերաբերյալ օրինագծի ընդունումից:
Գործակալությունը գրում է, որ երկրում տնտեսական ճգնաժամի պայմաններում Միացյալ Նահանգների նավթարդյունաբերությունը նավթի պատմական գնանկումից փրկելու համար Սպիտակ տան ղեկավարը մեծ ցանկություն է ունեցել ու ջանք չի խնայել: