Ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 դեպք, որից 929-ը` առողջացած, 32-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 47 և 69 տարեկան: Նրանցից մեկն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: